Սնունդը և առողջությունը
Պատրաստի սննդամթերքների պահպանման ժամկետը. news.am
Ամանորյա տոների ժամանակ մենք սովոր ենք սնունդը պատրաստել նախօրոք եւ այն օրերով պահել սառնարանում կամ էլ` պարզապես սեղանի վրա։ Ահա թե ինչու են տոներին այդքան շատ գրանցվում թունավորման դեպքերը։
Իրականում պատրաստած ճաշատեսակների պիտանելիության ժամկետը խիստ սահմանափակ է։ Թե այս կամ այն ճաշատեսակները ինչքան երկար կարելի է պահպանել, պատմել է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը։
Աղցաններ
Աղցանների մեծամասնությունը պետք է պահել 6-18 ժամ, ոչ ավելի, եւ պետք է պահպանել սառնարանում +6°C-ից ոչ բարձր ջերմաստիճանում։ Ոչ թարմ աղցանների թունավորումներից խուսափելու համար Նունե Բակունցը խորհուրդ է տալիս ամեն օր թարմ աղցաններ պատրաստել, իսկ պահելու համար էլ պատրաստել գոնե այնպիսինները, որոնք կարելի է սառեցնել սառցախցիկում։
Բրինձ, շիլա, միս
Մասնագետի խոսքով, պատրաստի սննդամթերքը կարելի է պահել սառնարանում առավելագույնը 48 ժամ։ Սա վերաբերում է նաեւ շիլաներին եւ բրնձին։ Մսի մեջ կա որոշակի միկրոֆլորա, որը ոչնչանում է եփելու կամ տապակելու ընթացքում։ Սակայն մսամթերքի երկար պահելու դեպքում կարող են ձեւավորվել վտանգավոր միկրոօրգանիզմներ։ Այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում պատրաստված միսը երկու օրից ավելի չպահել։
Բրնձի մեջ, իհարկե, մանրէներ չկան, բայց կան ածխաջրեր, ճարպեր եւ խոնավություն, որոնք բավական են, որպեսզի ժամանակի ընթացքում ձեւավորվեն եւ զարգանան որոշակի միկրոօրգանիզմներ, որոնք կարող են վնաս հասցնել մարդու օրգանիզմին։
Ի դեպ, խոզի բուդը, նույնիսկ ապխտածը, պետք է պահել 72 ժամից ոչ ավելի։ Եթե հանկարծ որոշեք պատրաստել մսի մեծ կտոր, դրա մի մասը ստիպված կլինեք ամեն դեպքում սառեցնել։
Բաստուրմա, սուջուխ
Ի տարբերություն շատ այլ մթերքների, աղ դրած բաստուրման եւ սուջուխը կարելի է պահել բավականին երկար, բայց կրկին՝ միայն սառնարանում։
16.12.2014 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ